Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հաշվապահական հաշվառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515) 11-րդ հոդվածի 2-րդ մասում «ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների համար` նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաեւ գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ կուսակցությունների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների համար` նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միջոցով):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-190