Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.12.2004

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա) եկամուտների գծով՝ 419.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ) ծախսերի գծով՝ 469.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 49.2 մլրդ դրամ .

2) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեն կկազմի`

ա) եկամուտների գծով 85.3 մլրդ դրամ (ներառյալ՝ անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաեւ պետական բյուջեով եւ համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները),

բ) ծախսերի գծով՝ 85.3 մլրդ դրամ.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների 2005 թվականի բյուջեները կկազմեն՝

ա) եկամուտների գծով՝ 28.6 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները),

բ) ծախսերի գծով՝ 28.6 մլրդ դրամ :

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեն՝  
 
Գումարը 
(հազար դրամներով)
1. Եկամուտների գծով 
345,346,183.0
2. Ծախսերի գծով 
394,600,142.7
3. Դեֆիցիտը (պակասուրդը)
49,253,959.7

Հոդված 3 . Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ծածկմանն ուղղել հետեւյալ միջոցները՝   
 
Գումարը 
(հազար դրամներով)
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
49,253,959.7
այդ թվում՝
 
Ա. Ներքին աղբյուրներ
14,599,412.9
այդ թվում՝
 
1. Պետական արժեթղթեր` ընդամենը
5,941,412.9
որից`  
ա) գանձապետական պարտատոմսեր
6,000,000.0
բ) մուրհակների մարում 
(18,587.1)
գ) պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի ետգնում
(40,000.0)
2. 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ
8,658,000.0
Բ. Արտաքին աղբյուրներ 
34,654,546.8
այդ թվում`
 
1. Վարկերի ստացում
44,222,301.5
2. Վարկերի մարում
(9,567,754.7)

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2005 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2004 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մինչեւ 3.0 տոկոս պահելու ուղղությամբ:

Հոդված 5. Սահմանել, որ՝

1) 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչեւ 8,350.0 մլն դրամ: Այդ չափաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում՝ եռամսյակի վերջում պահպանելով մինչեւ 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորեւ ներկայացվող պահանջների եւ պարտավորությունների տարբերությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,

- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ցպահանջ ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ:

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ եւ 22-րդ մասերով եւ 11-րդ հոդվածի 3-րդ,17-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ եւ 23-րդ մասերով սահմանված դեպքերում ստացվող եկամուտների), ըստ ձեւավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետեւյալ չափերով՝
 
  
ԳՈՒՄԱՐԸ
(հազար դրամներով)

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

345,346,183.0
այդ թվում՝  
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
327,763,452.0
որից՝  
1.Հարկային եկամուտներ 
292,419,032.0
2. Պետական տուրք 
17,580,968.0
3. Ոչ հարկային եկամուտներ 
17,763,452
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
5,529,586.0
այդ թվում` Երեւան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից
5,234,285.0
Գ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 
12,053,145.0

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից հատկացումները (առանց սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 22-րդ մասերով եւ 11-րդ հոդվածի 3-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ եւ 23-րդ մասերով սահմանված դեպքերում կատարվելիք հատկացումների), ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետեւյալ չափերով՝
 
Խմբի N
Ենթախմբի N
 
Գումարը 
(հազար դրամներով)
   
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
394,600,142.7
   
այդ թվում
 
01
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
39,306,700.5
այդ թվում  
01
Օրենսդիր մարմին, պետական կառավարում
7,830,099.0
02
Պետական ֆինանսական կառավարում
8,680,774.3
03
Արտաքին քաղաքական գործունեություն
8,408,536.6
04
Արտաքին տնտեսական աջակցություն
11,566,491.7
05
Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն
761,625.1
06
Ընտրություններ եւ հանրաքվեներ
309,859.1
07
Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ
1,749,314.7
02
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
61,004,602.1
այդ թվում
 
01
Ռազմական կարիքներ
57,219,357.9
03
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր
3,785,244.2
03
 
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
30,983,566.9
 
  
այդ թվում
  
 
01
Հասարակական կարգի պահպանություն
18,186,108.1
02
Ազգային անվտանգություն
7,624,595.8
03
Դատական գործունեություն
5,172,863.0
04
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
61,656,736.8
   
  
այդ թվում
  
  
01
Կրթության եւ գիտության բնագավառում պետական կառավարում
194,933.5
 
03
Տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր կրթություն
44,850,585.8
 
04
Հատուկ ընդհանուր կրթություն
3,481,567.6
 
05
Արտադպրոցական դաստիարակություն
1,844,477.3
 
06
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
669,612.3
 
07
Միջին մասնագիտական կրթություն
1,454,468.4
 
08
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն
4,305,532.3
 
09
Լրացուցիչ կրթություն
752,937.5
 
10
Գիտություն
4,102,622.1
05
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
32,161,958.3
այդ թվում
 
01
Առողջապահության բնագավառում պետական կառավարում
510,701.6
02
Հիվանդանոցային բուժօգնություն
13,994,289.8
03
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն
12,442,517.7
04
Հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայություններ
1,440,000.0
05
Առողջապահական այլ ծառայություններ եւ ծրագրեր
3,774,449.2
06
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
46,562,611.4
այդ թվում
  
01
Սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում
695,800.6
02
Կենսաթոշակային ապահովում
15,461,024.5
03
Պետական նպաստներ բնակչությանը
22,267,779.6
04
Սոցիալական ապահովության միջոցառումներ
3,792,683.3
05
Այլ սոցիալական ծրագրեր
4,345,323.4
07
 
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ
10,465,550.1
այդ թվում
  
01
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ կրոնի բնագավառում պետական կառավարում
414,045.2
02
Գրադարաններ
601,336.9
03
Թանգարաններ եւ ցուցահանդեսներ
1,106,770.8
04
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
114,401.4
05
Այլ մշակութային հիմնարկներ
311,988.0
06
Արվեստ
1,680,891.3
07
Կինեմատոգրաֆիա
447,628.5
08
Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում
603,299.7
09
Սպորտ
1,089,274.3
10
Հեռուստառադիոհաղորդումներ
3,097,305.7
11
Հրատարակչություններ, խմբագրություններ
479,967.4
12
Տեղեկատվության ձեռք բերում
50,793.0
  
14
Երիտասարդական ծրագրեր
279,925.6
15
Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ
187,922.3
08
 
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
23,062,755.9
այդ թվում
 
02
Բնակարանային տնտեսություն եւ բնակարանային շինարարություն
8,338,836.0
03
Աղբահանություն, թափոնների վերամշակում եւ փողոցների մաքրում
17,041.0
04
Ջրամատակարարում եւ կոյուղու համակարգերի շահագործում
10,654,158.9
05
Այլ ծրագրեր
4,052,720.0
09
 
ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏՒԿ ՀԱՄԱԼԻՐ
11,213,908.6
այդ թվում
 
01
Վառելիքային եւ էներգետիկ համալիրի պետական կառավարում
477,214.2
02
Էլեկտրաէներգետիկա
9,881,894.4
03
Ատոմային էներգետիկա
854,800.0
10
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
15,735,228.5
այդ թվում
 
01
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում
296,393.6
02
Հողերի բարելավման աշխատանքներ
3,934,872.9
03
Ձկնաբուծություն,ջրային տնտեսություն
2,972,803.3
04
Բույսերի պաշտպանություն
272,714.0
05
Անասնաբուժություն եւ հակահամաճարակային միջոցառումներ
1,354,880.0
06
Անտառային տնտեսություն
400,000.0
07
Տոհմաբուծություն,սերմնաբուծություն եւ այլ ծրագրեր
6,503,564.7
11
 
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
4,177,565.8
այդ թվում
 
01
Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության եւ բնապահպանության
1,131,259.1
բնագավառում պետական կառավարում  
02
Լեռնահանքային արդյունաբերություն եւ երկրաբանահետախուզություն
27,000.0
04
Նախագծահետախուզական աշխատանքներ
1,120,400.0
05
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
241,778.0
06
Բնապահպանական այլ միջոցառումներ
1,686,944.4
07
Այլ ծրագրեր
(29,815.7)
12
 
ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ
21,271,232.4
այդ թվում
  
01
Տրանսպորտի եւ կապի բնագավառում պետական կառավարում
303,491.9
02
Ավտոմոբիլային եւ քաղաքային էլեկտրական տրանսպորտ
842,000.0
05
Օդային տրանսպորտ
(500,050.0)
07
Ճանապարհային տնտեսություն
20,625,790.5
13
 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3,024,606.9
 
այդ թվում
 
01
Առեւտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության եւ ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում
273,206.9
03
Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձեւավորում եւ պահպանում
2,218,350.0
04
Զբոսաշրջիկություն
20,000.0
05
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ
513,050.0
14
 
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
33,973,118.5
այդ թվում
 
01
Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ
12,130,745.5
02
Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ
13,762,694.2
06
Այլ ծրագրեր
8,079,678.8

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետեւյալ չափերով՝
 
 
Գումարը 
(հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
394,600,142.7
այդ թվում՝
 
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
295,680,906.1
այդ թվում՝
 
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
28,963,886.5
այդ թվում՝  
- քաղաքացիական ծառայողների պարգեւատրման ֆոնդ
440,259.6
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
12,130,745.5
այդ թվում՝  
Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց
7,301,262.6
Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց
4,829,482.9
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ
13,057,518.1
այդ թվում՝  
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ
338,294.2
Ձեռնարկություններին եւ կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ
12,719,223.9
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
66,412,627.2
այդ թվում՝  
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ
13,752,000.0
Թոշակներ
15,415,414.5
Կրթաթոշակներ
1,536,539.8
Նպաստներ
22,372,035.1
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
13,336,637.8
այդ թվում՝  
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
2,941,902.1
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի
23,580.0
փոխհատուցում  
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
9,213,381.4
- օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին
1,157,774.3
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
175,116,128.8
այդ թվում՝  
Ապրանքների ձեռքբերում
8,609,360.0
այդ թվում՝  
Գույք, գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
2,288,736.4
այդ թվում՝  
- գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
739,703.1
- գույք եւ սարքավորումներ
495,911.0
- փափուկ գույք եւ հանդերձանք
1,053,122.3
Դեղորայք եւ վիրակապային նյութեր
2,375,531.4
Սննդամթերք
3,117,755.5
Այլ ծախսեր
827,336.7
Գործուղումներ եւ ծառայողական ուղեւորություններ
1,519,426.7
Տրանսպորտային ծառայությունների վճարներ
2,678,387.4
Կապի ծառայությունների վճարներ
1,724,419.6
Կոմունալ ծառայությունների վճարներ
2,089,989.8
այդ թվում՝  
Էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ ջեռուցման ծախսեր
1,869,152.1
Ջրմուղ- կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր
165,858.6
Այլ կոմունալ ծախսեր
54,979.1
Այլ ծախսեր
158,494,545.3
այդ թվում՝  
Գույքի վարձակալության ծախսեր
138,075.9
այդ թվում՝  
- շենքերի, շինությունների եւ բնակարանների վարձակալության ծախսեր
138,075.9
Արտագերատեսչական պահպանության ծախսեր
646,929.1
Հարկերի,տուրքերի եւ այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր
39,580.0
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր
39,600.0
Ներկայացուցչական ծախսեր
536,566.7
Ղեկավարի ֆոնդ
150,000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
156,943,793.6
այդ թվում՝  
- ՀՀ դեսպանությունների եւ ռազմական կցորդների պահպանման ծախսեր
4,040,718.8
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
88,849,674.2
այդ թվում՝
 
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
56,939,066.6
այդ թվում՝  
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
19,192,907.2
ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
2,601,998.2
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
20,000.0
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
2,100,000.0
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
30,588,331.2
այդ թվում՝  
Շենքերի, շինությունների եւ բնակարանների ձեռքբերման ծախսեր
2,754,656.6
այդ թվում՝  
Սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսեր
12,250,273.0
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր
1,004,421.6
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր
14,578,980.0
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
752,800.0
ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ
1,683,030.0
այդ թվում՝  
Կապիտալ ներքին տրանսֆերտներ
1,283,030.0
Կապիտալ արտաքին տրանսֆերտներ
400,000.0
ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
31,910,607.6
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄԸ
10,069,562.4
այդ թվում՝
 
Ներքին վարկավորում՝ հանած մարումը
(1,496,929.3)
այդ թվում՝  
Վարկերի ստացում
850,070.0
Վարկերի մարում
(2,346,999.3)
Արտաքին վարկավորում՝ հանած մարումը
11,566,491.7
այդ թվում՝  
Վարկերի ստացում
13,636,600.0
Վարկերի մարում
(2,070,108.3)

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2006 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2005 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը.

2) 2005 թվականի ընթացքում առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացվող միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ սեփականաշնորհման հատուկ հաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը.

4) 2005 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 20,000.0 դրամ, հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55,500.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգեւատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2005 թվականի բյուջետային տարում էլեկտրաէներգիայի անընդհատ եւ անխափան մատակարարում պահանջող առավել կարեւոր նշանակության սպառողների համար էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններին բյուջետային երաշխիքներ չի տրամադրում.

6) սույն օրենքի N 1 հավելվածում «Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երեւանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2005 թվականին իրականացվում է Երեւան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձեւակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ֆոնդեր մուտքագրված, ինչպես նաեւ այդ ֆոնդերից ծախսված միջոցների գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 01 խմբի 02 ենթախմբում որպես առանձին ծրագրեր).

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281 -րդ հոդվածի I մասի 1.1-րդ կետի «դ» ենթակետով եւ 1.2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով թվարկված՝ Երեւան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2005 թվականին (մինչեւ Երեւան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

9) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից եւ շահութահարկից նախատեսված մասհանումները 2005 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

10) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2003 թվականին վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի եւ գույքահարկի գծով 2003 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ 2003 թվականին հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարների), ավելացված Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները: Սահմանել, որ 2004 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքների գծով 2005 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են այդ համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական մարմնին հայտնած հիմնավորված ելակետային տվյալները.

11) սույն օրենքով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձեւով տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներառում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից հատկացվող գումարները: Համայնքների բյուջեներին` սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարում Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում առաջացած եկամուտների կորուստների փոխհատուցման համար նախատեսված ամբողջ գումարի վճարմամբ, այդ կորուստները համարվում են ամբողջությամբ փոխհատուցված: Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների 2004 թվականի բյուջեներում առաջացող եկամուտների կորուստների գումարները փոխհատուցվելու են Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին.

12) սույն օրենքի N 9 հավելվածը կիրառվում է այդ հավելվածում ներառված ծրագրերի իրականացման աստիճանը բնորոշող ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին հաշվետվության ներկայացման համար, իսկ նշված հավելվածում ներկայացված ծրագրերի` գանձապետական համակարգի միջոցով կատարումը եւ կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան: Ընդ որում, սույն օրենքի N 9 հավելվածում ներկայացված ցուցանիշների կատարման մասին հաշվետվության ցուցանիշների արժանահավատության համար պատասխանատու է այդ ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինը.

13) պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա գույք առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին, որպես մատակարարի` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

14) Երեւան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից պետական բյուջե ստացվող կապիտալի գործառնություններից եկամուտներից մինչեւ 3,250.3 մլն դրամի չափով միջոցներ ուղղվում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ Երեւանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի պարտքերի մարմանը.

15) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի ընթացքում սահմանված կարգով պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

16) սույն օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի իմաստով՝

ա) նախորդ տարիների բյուջետային պարտավորություն է համարվում մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության անունից գործող պետական մարմինների, հիմնարկների, մյուս կողմից՝ իրավաբանական անձանց, քաղաքացիների կամ համայնքների միջեւ քաղաքացիաիրավական, աշխատանքային հարաբերություններով գործարքից կամ օրենքի, այլ իրավական ակտի ուժով ծագած եւ բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ կետանցված վճարային պարտավորությունը,

բ) վճարային պարտավորությունը համարվում է ծագած, եթե պարտատերը օրենքի, իրավական ակտի կամ պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք է բերել որոշակի ժամկետում համապատասխան չափով գումարի ստացման պահանջի իրավունքը,

գ) վճարային պարտավորությունը համարվում է կետանցված, եթե դրա վճարման՝ օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով որոշված կատարման ժամկետը լրացել է.

17) սույն օրենքով սահմանված մորատորիումի ողջ ժամանակահատվածում նախորդ բյուջետային տարիներին առաջացած պարտքերի նկատմամբ տոկոսներ եւ տույժեր չեն հաշվարկվում.

18) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների ուղղումը Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

19) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության եւ անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով) եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության եւ անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձեւակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ընթացիկ ու կապիտալ ծախսերի համապատասխան հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ծառայությունների մատուցումից ստացված գումարների, ինչպես նաեւ դրանց հաշվին ծախսված գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 03 խմբի 01 ենթախմբում որպես առանձին ծրագիր):

Սույն մասում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2005 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության եւ անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացված եկամուտների, ինչպես նաեւ մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված միջոցների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների (որոնք նույնպես համարվում են որպես Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մուտքեր) հաշվին :

20) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն ճանաչված անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներն ուղղվում են Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաեւ նշված գույքի պետական գրանցման եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

21) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար 2005 թվականին իրականացվող գնումների անվանացանկը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման, սույն օրենքով չի հաստատվում.

22) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները (տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով) եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձեւակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ընթացիկ ու կապիտալ ծախսերի համապատասխան հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում, նշված ծառայությունների մատուցումից ստացված գումարների, ինչպես նաեւ դրանց հաշվին ծախսված գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի գումարները (սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 03 խմբի 01 ենթախմբում որպես առանձին ծրագիր):

Սույն մասում նշված ծախսերի ֆինանսավորումը, հաստատված նախահաշվին համապատասխան, 2005 թվականին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով հակահրդեհային պահպանության գծով իրականացվող ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացված եկամուտների, ինչպես նաեւ մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը մատուցված ծառայությունների դիմաց ստացված միջոցների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների (որոնք նույնպես դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մուտքեր) հաշվին:

Հոդված 10. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձեւով տրամադրվող հատկացումների՝

ա) ըստ գործոնների բաշխման ենթակա հետեւյալ ընդհանուր գումարները՝

- «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 5,716,788.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 1,500.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 7,950,000.0 հազար դրամ,

բ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների 2003 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցմանն ուղղման ենթակա տարեկան գումարը՝ 85,211.6 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2005 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 1,638,820.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեն, եկամուտների եւ ծախսերի գծով՝ 85,296,258.5 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) Սեւանա լճի վերականգնման 2005 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2005 թվականի՝

ա) վարչական ծախսերի նախահաշիվը՝ 2,848,065.8 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն,

բ) կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 2,295,847.8 հազար դրամ.

8) կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի 2005 թվականի տարեկան միջոցառումները` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

9) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը եւ այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.

10) սոցիալական ապահովության բնագավառում իրականացվող որոշ ծրագրերի գծով սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը ծրագրային դասակարգմամբ` սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն:

Հոդված 11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2005 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջեւ՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

3) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում եւ այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի (դրանք արտացոլելով նաեւ սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբում որպես առանձին ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս`«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւ մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաեւ կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ) պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի գծով ծախսերը,

ե) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական եւ ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաեւ ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում՝ որպես պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես՝ մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները` ներկայացնելով հատուկ հաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների, ըստ ձեւավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների, ինչպես նաեւ բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները եւ N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով (սույն մասի գործողությունը չի տարածվում սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 19-րդ եւ 22-րդ մասերի եւ սույն հոդվածի 3-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ եւ 23-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային վարկերի վերադարձից ստացվող մուտքերի սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ բյուջետային վարկերի վերադարձից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները եւ դրա օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով (սույն մասի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքի վրա).

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին եւ արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքով նախատեսված մարումների գծով առաջացող տնտեսումների գումարի չափով եւ նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները եւ N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները, եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով.

9) վերաբաշխել սույն օրենքի`

ա) N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի եւ ստորաբաժանումների միջեւ), այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն եւ սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով,

բ) N 4 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի ծախսերը (ըստ ծախսային ծրագրերի).

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 3-5-րդ եւ 7-9-րդ հավելվածներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված եւ պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարների, ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով օգտագործման դեպքում, այդ գումարների հանրագումարի չափով գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի համար սահմանված առավելագույն չափաքանակի անվանական (գումարային) մեծությունը.

12) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված՝ առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից եւ նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտահայտել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների եւ պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները .

13) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական բյուջեի 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապիտալ շինարարության եւ կապիտալ նորոգման ծրագրերի գծով, հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը պետական բյուջեի 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին, եւ նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտահայտել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների եւ պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.

14) ի լրումն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժզ» մասի, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 22-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասի՝ 2005 թվականի բյուջետային տարում չմարվող նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում՝ մինչեւ մեկ տարի ժամկետով, բացառությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով նախատեսված՝ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողություններով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների, բացառությամբ գործարքով կամ իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետեւանքով ներկայացված վնասի հատուցման պարտավորությունների,

բ) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա տրվող հատկացումներով մարվող պարտավորությունների,

գ) Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային մասնավոր այն պայմանագրերից ծագած վճարային պարտավորությունների, որոնցում կիրառվող իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքը չէ,

դ) բյուջետային հիմնարկների (այդ թվում՝ լուծարված) աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գծով 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կետանցված պարտավորությունների, եթե նշված ծախսերի կատարումը նախատեսված է եղել համապատասխան (աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գծով պարտավորության առաջացման) տարիների պետական բյուջեներով սահմանված համապատասխան ծախսային ծրագրերի՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով առանձնացված հատկացումների հաշվին,

ե) սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների եւ որոշումների համաձայն բռնագանձման ենթակա` 2004 թվականին գործարքից, օրենքի կամ իրավական ակտի ուժով ծագած գումարների գծով պարտավորությունների.

15) պահպանելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակման).

16) սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում, դրանց ֆինանսավորմանն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2005 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի գումարները.

17) «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն չստացված պաշտոնական տրանսֆերտների գումարները 2005 թվականին ստանալու դեպքում, դրանք առաջնահերթության կարգով, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, ուղղել դրանց չստացմամբ պայմանավորված բյուջետային պարտքերի մարմանը.

18) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող` սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված վարկային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով, այդ ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 17 աղյուսակով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի հաշվին նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը եւ նույն չափով նաեւ այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի գումարը.

19) ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

20) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ Երեւանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի պարտքերը մարելու նպատակով, կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում եւ այդ գումարի չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ, 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի գումարները, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին եւ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին Երեւան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն համարվող հողերի օտարումից պետական բյուջե ստացվող կապիտալի գործառնություններից եկամուտների մուտքերի հաշվին Երեւանի քաղաքապետարանին հատկացնել մինչեւ 3,250.3 մլն դրամի չափով միջոցներ (ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածում 08 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

21) իր սահմանած ոլորտների գծով հաստատել 2005 թվականի պետական գնումների անվանացանկը .

22) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքի ուղղակի վաճառքից կամ աճուրդով օտարումից ստացվող Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, ինչպես նաեւ նշված գույքի պետական գրանցման եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերն արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածում 14 խմբի 02 ենթախմբում` որպես առանձին ծրագիր).

23) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առկա` սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով չնախատեսված պարտավորությունների դիմաց ձեռք բերել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասը նշված, գործարքի գծով պետական բյուջեից կատարված ծախսերն ու ստացված բյուջետային մուտքերն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում:

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ անհրաժեշտության դեպքում, վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը 2005 թվականի բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման միջոցով:

Հոդված 14. Սույն օրենքի NN 1-9 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 15. Սույն օրենքը, բացառությամբ 11-րդ հոդվածի 14-րդ մասի, ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասը` հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-192