ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.12.2004
Հոդված 1.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 863
-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1.0 մլն դրամը: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են` ելնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.12.2004
ՀՕ-181