Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1695 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածով սահմանված տուգանքները չեն կիրառվում վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգի խախտման դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1702 -րդ եւ 1704 -րդ հոդվածների վերնագրից եւ տեքստից հանել «կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները» բառերը փոխարինել «հարկային տեսչության մարմինները» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 481 , 169, 1699 , 16910 , 16911 , 16912 , 16913 , 1702 , 1703 , 1704 , 1706 , 1707 , 1708 , 1709 եւ 17012 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 1691 , 1695 , 1697 եւ 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով:

Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը եւ հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 2443 -րդ հոդվածում «1691 , 1695 , 1698 , 1702 , 1703 , 1704 , 1706 , 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերը փոխարինել «1691 , 1706 եւ 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` տեղեկություններին եւ կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-187