Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2004

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 108-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝քսանապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 111-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչեւ մեկ ամիս ժամանակով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «108-1102 » թվերը փոխարինել «110-1102 » թվերով:

Հոդված 5 . Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել 2381 -րդ հոդվածով`

«Հոդված 2381 . Երկրագործության պետական տեսչության մարմինները

Երկրագործության պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Երկրագործության պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչը, մարզային երկրագործության պետական տեսուչները:»:

Հոդված 6. Օրենսգրքի 244-րդհոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-174