ՕՐԵՆՔԸ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.12.2004
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 15-րդ հոդվածի17-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր թվարկումներով՝
«- բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել եւ չի գանձվել.
- բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.12.2004
ՀՕ-179