Armenian   Russian    
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին   (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169 ) 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով՝

«ե) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաեւ իրավաբանական անձին հանձնվող կամ վերջինիս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:

Սույն կետում նշված հայտարարությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում,պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11.01.2005
ՀՕ-18