ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.12.2004
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-248) 172-րդ հոդվածում`
ա) վերնագիրը «պահպանումը» բառից առաջ լրացնել «ստացումը եւ» բառերով.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ մաս՝
«31 . Քրեական հետապնդում իրականացնող մարմինները բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 2 . Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11.01.2005
ՀՕ-28