Armenian      
Վարչատարածքային բաժանման մասին*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը եւ 7-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունից հանել «մարզերի սահմանների,», «, բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների» բառերը.

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 բաժնի 90-րդ եւ 2.3 բաժնի 59-րդ, 62-րդ, 86-րդ եւ 87-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«90   Գինեվետ    Գինեվետ գյուղ»,

«59   Սարդարապատ   Սարդարապատ գյուղ»,

«62   Այգեվան   Այգեվան գյուղ»,

«86   Ջրարբի   Ջրարբի գյուղ»,

«87   Գեղակերտ   Գեղակերտ գյուղ»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարապարակման հաջորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.01.2005
ՀՕ-41