Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.12.2004

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի1-ին մասի 1-ին կետի երկրորդ եւ երրորդ նախադասությունները հանել:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.01.2005
ՀՕ-50