ՕՐԵՆՔԸ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.12.2004
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 6-րդ հոդվածում «"ժա", "ժբ" եւ "ժէ" ենթակետերով» բառերը փոխարինել «"ժէ" ենթակետով» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «ժա» եւ «ժբ» ենթակետերը, օրենքի 12-րդ եւ 13-րդ գլուխները:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածից հանել «եւ "ժա"» թվարկումը:
Հոդված 4. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «"ժա" եւ "ժբ"» թվարկումները:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18.01.2005
ՀՕ-52