ՕՐԵՆՔԸ
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.12.2004
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը «, մասնագիտացված մասնակիցները» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18.01.2005
ՀՕ-54