Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.12.2004
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1-ը հուլիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 360-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «1-9» թվերը փոխարինել «1-8» թվերով:

Հոդված 2. Օրենսգրքի 428-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի429-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու,» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 431-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 435-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, դատապարտյալին մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 438-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.01.2005
ՀՕ-61