Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2005

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41 . Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը `

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 961 -րդ հոդվածով.

«Հոդված 961 . Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը

Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ եւ անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169 8 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտի համարը:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 1821 -րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «բնապահպանական տեսչական մարմինների» բառերից հետո լրացնել «, աշխատանքի պետական տեսչության» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 198. Առանց անձնագրի եւ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունելը

Գործատուի կողմից առանց անձնագրի եւ առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ1982 -րդ հոդվածով.

«Հոդված 1982 . Սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

1. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում սոցիալական ապահովության քարտի համարը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտի համար պահանջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 7 . Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասում «195-199» թվերը փոխարինել «195-197, 199» թվերով:

Հոդված 8 . Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 961 , 1695 , 1696 , 1697 , 1698 , 1821 , 198 հոդվածներով եւ 1982 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները եւ աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները:»:

Հոդված 9. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասը «1898 » թվից հետո լրացնել «եւ 1982 հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 231-րդ հոդվածում «96» թիվը փոխարինել «96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով)» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի առաջին մասը «1821 » թվից հետո լրացնել «1982 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 2443 -րդ հոդվածից «1695 , 1698 » թվերը հանել, իսկ«1821 » թվից հետո ավելացնել «1982 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.04.2005
ՀՕ-78