Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.05.2005
Հոդված 1. «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-67) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «112000 դրամ» բառերով, իսկ «65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «32500 դրամ» բառերով.

բ) 2-րդ մասի «5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բառերը» փոխարինել «2500 դրամ» բառերով, իսկ «3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը` «1500 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «եւ (կամ) արտարժույթով» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի երկրորդ պարբերությունը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.05.2005
ՀՕ-86