ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«հաշմանդամ՝ անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետեւանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն.»:
Հոդված 2.
Օրենքի 51
-րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) հաստատում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը եւ դրա իրականացման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 52 -րդ հոդվածում`
1) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) մշակում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը եւ ապահովում դրա իրականացումը.».
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» կետ.
«ժբ) ստեղծում է հաշմանդամների տվյալների բանկ:»:
Հոդված 4. Օրենքի 61 -րդ հոդվածում`
1) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տալիս լրացուցիչ հետազոտությունների».
2) «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժա) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկի ստեղծմանը.»:
Հոդված 5. Օրենքի 62 -րդ հոդվածում`
1)
5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման եւ կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից».
2) 7-րդ մասը «հայտնաբերվելու» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության կանխարգելումը եւ հաշմանդամների վերականգնումը»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ հոդվածով.
«Հոդված 71 .Հաշմանդամների վերականգնումը
Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական եւ սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության եւ սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական եւ սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը եւ իրավահավասարությանը:»:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Բժշկական վերականգնումը ներառում է վերականգնողական բուժումը, վերակառուցողական վիրաբուժությունը, պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են հիվանդանոցային, ամբուլատոր կամ առողջարանային բուժման միջոցով:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Մասնագիտական վերականգնումը
Մասնագիտական վերականգնումը հաշմանդամների կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների վերականգնումն է, մասնագիտության ընտրությունն ու նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Մասնագիտական վերականգնումը ներառում է մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթությունը, մասնագիտական հարմարվողականությունը եւ աշխատանքի տեղավորման գործընթացը:
Մասնագիտական վերականգնումը իրականացվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:»:
Հոդված 10. Օրենքի 91 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 91 . Սոցիալական վերականգնումը
Սոցիալական վերականգնումը սոցիալական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական եւ տնտեսական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մյուս քաղաքացիներին հավասար հնարավորություններ ստեղծելուն:
Սոցիալական վերականգնումը ներառում է սոցիալ-միջավայրային կողմնորոշումը եւ սոցիալ-կենցաղային հարմարեցումը:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 92 -րդ հոդվածով.
«Հոդված 92 .Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը
Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական եւ օժանդակ միջոցների երաշխավորված ցանկ է:
Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը եւ դրա իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրըվ
Հաշմանդամների բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:
Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ։ Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձեւից եւ ծավալից, ինչպես նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:
Վերականգնողական անհատական ծրագիրը համապատասխան մարմինների կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով:
Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը:»:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 111 -րդ հոդվածով.
«Հոդված 111 . Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող ազմակերպությունները
Վերականգնողական են համարվում այն կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից), որոնք հաշմանդամ անձանց տրամադրում են սույն օրենքի 71 -րդ հոդվածով նախատեսված վերականգնողական օգնություն:
Պետական կառավարման մարմինները աջակցում են իրենց տարածքում վերականգնողական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձեւից) ստեղծմանը եւ նրանց գործունեությանը:
Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները (անկախ նրանց կազմակերպաիրավական ձեւից եւ գերատեսչական ենթակայությունից) լիազորված մարմնին տեղեկացնում են իրենց կողմից տրամադրվող վերականգնողական ծառայությունների տեսակների եւ ծավալների մասին:
Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:»:
Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը «մատչելիությունը» բառից հետո լրացնել «ներառյալ` ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը» բառերով:
Հոդված 16.
Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «թոշակներ» բառը փոխարինել «կենսաթոշակներ» բառով եւ հանել «ավտոմեքենաներ» բառը.
2) հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են միջոցներ հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, «Խոսող գրքերի» ձայնագրության, ինչպես նաեւ ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցման համար:»:
Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Հաշմանդամների սոցիալական սպասարկումը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում եւ տնային պայմաններում
Հաշմանդամների սոցիալական սպասարկման ծառայությունները իրականացվում են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ տնային պայմաններում: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող հաշմանդամներն օգտվում են սույն օրենքով եւ այլ օրենքներով հաշմանդամների համար նախատեսված իրավունքներից եւ արտոնություններից: Տնային պայմաններում հաշմանդամին տրամադրվում են կենցաղային եւ առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություն:
Հաշմանդամների` տնային պայմաններում սոցիալական սպասարկման եւ խնամքի իրականացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ֆինանսավորման
աղբյուրները
Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31.05.2005
ՀՕ-92