ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար.
տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման.
տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը.
տեխնոլոգիական հրահանգ՝ տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում են տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) եւ տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը.
գենետիկորեն ձեւափոխված մթերք՝ ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք.
գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից պատրաստված մթերք՝ սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձեւափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք.
գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք՝ գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձեւափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք:
Հոդված 2. Օրենքը 3-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ հոդվածով՝
«Հոդված 31 . Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները պետք է նկարագրվեն տվյալ սննդամթերքի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում եւ հաստատվում են արտադրողի կողմից:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով:».
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝».
3) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների եւ հավելումների ցանկը.».
4) «գ» կետը «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ եւ ցուցումներ դրա պահպանման մասին՝ եթե այդպիսիք կան» բառերով.
5) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).».
6) «ե» կետը «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը)» բառերով.
7) «թ» կետը ուժը կորցրած ճանաչել.
8) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետ՝
«ժա) «գենետիկորեն ձեւափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձեւափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձեւափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները՝ դրանց առկայության դեպքում:»:
Հոդված 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ հոդվածով ՝
«Հոդված 101 . Սննդամթերքի համապատասխանության հավաստումը
Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սարքավորումների տեխնոլոգիական» բառերը փոխարինել «սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերի:
Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
01.06.2005
ՀՕ-94