ՕՐԵՆՔԸ
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.05.2005
Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 ապրիլի 1993 թվականի, ՀՕ-52) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «իշխանության եւ կառավարման տեղական մարմինները» բառերը փոխարինել «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:
Հոդված 3
.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից
:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
01.06.2005
ՀՕ-95