Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005

Հոդված 1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Հոդված 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները եւ ոստիկանության քաղաքացիական ծառայողները.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

գ) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք։

Հոդված 3. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով։

Հոդված 4. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, «Մարտական ծառայության» մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.06.2005
ՀՕ-112