ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2005
Հոդված 1. «Հայստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 ապրիլի 1994 թվականի, ՀՕ-95)11-րդ հոդվածը «Արիության մեդալը» բառերից առաջ լրացնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը,» բառերով, իսկ «Մարտական ծառայության մեդալը» բառերից հետո` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը,» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.06.2005
ՀՕ-113