Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005

Հոդված 1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։

Հոդված 2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան՝

- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 1-ին աստիճանի մեդալ.

- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ 2-րդ աստիճանի մեդալ։

Հոդված 3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգեւատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները։

Հոդված 4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ շքանշաններից հետո, մեդալների առկայության դեպքում՝ մեդալներից առաջ։

Հոդված 5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալների նկարագրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.06.2005
ՀՕ-111


02.05.2006 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին