ՕՐԵՆՔԸ
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-176, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «եւ պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 » կետով.
«բ1 ) պետական հրդեհային տեսչություն.»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`
ա) վերնագիրը լրացնել «եւ պետական հրդեհային տեսչությունը» բառերով.
բ) հոդվածի 1-ին մասից հանել «իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ,», իսկ 2-րդ մասից` «Պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը եւ» բառերը.
գ) 3-րդ եւ 4-րդ մասերը «ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով.
դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.
«Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ մասերի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «պետական հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 8 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.06.2005
ՀՕ-108