ՕՐԵՆՔԸ
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2005
Հոդված 1
. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-129)3-րդ հոդվածի 2-րդ մասը
«վարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մասով, ֆոնդային բորսաների եւ Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.06.2005
ՀՕ-115