ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.05.2005
Հոդված 1.
Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում կառուցել աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարան` մինչեւ 50 տարի պահման ժամկետով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18.06.2005
ՀՕ-120