Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2005
Հոդված 1.    «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունում «քաղաքացիական պաշտպանության զորքերը» բառերը հանել եւ վերջակետից առաջ ավելացնել «, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 » կետով.

«զ1 ) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.».

բ) հինգերորդ պարբերության «զ» կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.06.2005
ՀՕ-126