ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.05.2005
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ -186) 19-րդ հոդվածում՝
ա) 2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ եւ ավելացնել 2.71 -րդկետ հետեւյալ բովանդակությամբ՝
2.7. բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
2.71 . բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով». |
բ) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«8. Կրթության բնագավառ | |
8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
8.31 .նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար՝ տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 8.31 -րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24.06.2005
ՀՕ-139