Armenian   Russian    
Ջրային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի) 121-րդ հոդվածի 5-րդ մասի 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9) հաստատում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները եւ դրանց կիրարկման կարգն ու ժամանակացույցը` ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերի հաստատումից մեկ տարի հետո:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.06.2005
ՀՕ-130