ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 22-րդ հոդվածում`
ա) «ժթ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները`
- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,
- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իա» եւ «իբ» կետեր.
«իա) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.
իբ) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով: »:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետի «իբ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակում ից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.08.2005
ՀՕ-159