Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (17 հունիսի 1998 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 291 -րդ գլխով.

« ԳԼՈՒԽ 291 . ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐ ՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 1731 . Դիմում տալը

Երեխա որդեգրել ու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) քաղաքացիական գործեր քննող դատարան:

Հոդված 1732 . Դիմումին առաջադրվող պահանջները

1. Դիմումում պետք է նշվեն՝

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը.

2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը եւ բնակության վայրը.

3) եթե որդեգրվող երեխան մինչեւ մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին.

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը եւվայրը փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ.

3) երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը.

4) տ ասը տարին լրացած երեխայի համաձայնությունը։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:

Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը).

6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք.

7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք.

8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը, ինչպես նաեւ խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը.

9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ.

10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաեւ նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու համար.

12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետությանքաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ երեխայի օրինական ներկայացուցչի եւ այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաեւ որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ.

13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը։

Հոդված 1733 . Դիմումի քննությունը

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում էխնամակալության եւ հոգաբարձության մարմնի, որդեգրել ցանկացող անձի եւ տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավելորդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին եւ այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաեւ տասը տարին լրացած որդեգրվող երեխային:

Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը դատարանը քննում է դռն փակ դատական նիստում:

Հոդված 173 4 . Դատարանի վճիռը

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` որդեգրումը հաստատելու մասին։

Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան, ծննդյան ժամանակի եւ (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության, ինչպես նաեւ որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու դեպքերում նշվում են որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։

Դատարանը որդեգրումըմերժում է`

1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ.

2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում երեխայի որդեգրումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից պետական գրանցման համար։

Հոդված 1735 . Որդեգրումը վերացնելը

Որդեգրումը վերացնելու գործերի քննությունը եւ լուծումն իրականացվում են հայցային վարույթի կանոններով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.08.2005
ՀՕ-163