ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.07.2005
Հոդված 1.
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1
»-րդ կետով.
«ա1 ) փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13.08.2005
ՀՕ-175