Armenian      
Բազմաբնակարան շենքի կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2005
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-334) 7-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Կառուցվող բազմաբնակարան շենքում՝ մինչեւ սահմանված կարգով շահագործման ակտի ձեւակերպումը, սեփականատերն իրավունք ունի վաճառելու, նվիրելու, փոխանակելու, ինչպես նաեւ գրավ դնելու բաժնային ընդհանուր uեփականության իրավունքում հողամասի համապատաuխան բաժինը, ինչպես նաեւ այն կարող է փոխանցվել համապարփակ իրավահաջորդության կարգով: Շահագործման ակտի ձեւակերպումից հետո հողամասը կարող է օտարվել միայն բնակարանի հետ միասին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

02.11.2005
ՀՕ-195