ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.11.2005
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 9-րդ հոդվածում՝
ա) «իբ» եւ «իգ» ենթակետերը համապատասխանաբար համարել «իգ» եւ «իդ» ենթակետեր.
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իե» ենթակետ՝
«իե) ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
03.12.2005
ՀՕ-220