ՕՐԵՆՔԸ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66) 1-ին հոդվածի «13000 դրամ» բառերը փոխարինել «15000 դրամ» բառերով
:
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածում
՝
ա) երկրորդ պարբերության «78 դրամ» բառերը փոխարինել «87 դրամ» բառերով.
բ) երրորդ պարբերության «86 դրամ» բառերը փոխարինել «97 դրամ» բառերով.
գ) չորրորդ պարբերության «30-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերը փոխարինել «24-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերով, իսկ «104 դրամ» բառերը՝ «145 դրամ» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 4-րդհոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«
Հոդված 4.
Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարները:»
:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
05.12.2005
ՀՕ-221