ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.11.2005
Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվա կանի, ՀՕ-258, այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «զ» եւ «է» կետերում «40» թիվը փոխարինել «60» թվով.
2) երկրորդ մասի «քառապատիկից» բառը փոխարինել «վեցապատիկից» բառով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «եւ նրանց ընտանիքների անդամներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «5000» թիվը փոխարինել «6000» թվով, իսկ «1000» թիվը՝ «2000» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
05.12.2005
ՀՕ-222