ՕՐԵՆՔԸ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաեւ հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) վերնագիրը «Մարզական» բառից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով.
բ) առաջին մասը «Մարզական կազմակերպությունները» բառերից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով.
գ) երկրորդ մասի առաջին նախադասությունը «Մարզական» բառից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով.
դ) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը «Մարզական կազմակերպությունների» բառերից առաջ լրացնել «Մանկապատանեկան» բառով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւալ բովանդակությամբ 101 -րդ հոդվածով.
«Հոդված 101 . Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը
Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդհոդվածի երրորդ մասում «օրենսդրությանը» բառը փոխարինել «օրենքին» բառով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդհոդվածով.
«Հոդված 241 . Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդեւ 26-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15.12.2005
ՀՕ-232