Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՌԱԳՈՒՄ» ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.10.2001

ՀՈԴՎԱԾ 1. "Ոռոգում" եւ "Հայջրմուղկոյուղի" փակ բաժնետիրական ընկերությունների` 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցած uոցիալական ապահովագրության վճարների գծով չվճարված (չգանձված) հաշվարկային պարտքերը հետաձգել մինչեւ 2006 թվականը` նախատեuելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըuտ տարիների, հավաuար չափերով:

ՀՈԴՎԱԾ 2. "Ոռոգում" եւ "Հայջրմուղկոյուղի" փակ բաժնետիրական ընկերություններին ազատել oրենքն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ uոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված ու չվճարված (չգանձված) տույժերից եւ տուգանքներից:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 նոյեմբերի 2001 թ.
ՀO-240