ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 21 . «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված բնապահպանական վճարների եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման պարտավորություններից:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով, իսկ «մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին» բառերը՝ «մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2009-2012 թվականներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «2006 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28.12.2005
ՀՕ-255