Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՌՈԳՈՒՄ», «ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ «ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ» եւ «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել «Հայջրմուղկոյուղի» եւ «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-244) եւ «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին սոցիալական ապահովագրության վճարումների կատարման արտոնություններ սահմանելու մասին» (23 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-240) Հայաստանի Հանրապետության օրենքներով հետաձգված հարկային եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) պարտավորություններից, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերից ու տուգանքներից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28.12.2005
ՀՕ-256