Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ», «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին եւ ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված՝ բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմակաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) հետաձգված ավելացված արժեքի եւ շահութահարկի վճարման պարտավորություններից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28.12.2005
ՀՕ-257