Armenian      
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «դատարանների վճիռներին եւ որոշումներին» բառերը փոխարինել «դատարանների դատական ակտերին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`

ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություններն իրականացնելիս.

բ) երեխայի տեսակցության հետ առնչվող կատարողական գործողություններ իրականացնելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«3. Թարգմանիչ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-րդ հոդվածով.

«Հոդված 16.1. Ընթերական` կատարողական գործողություններով

1. Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, զննության, ինչպես նաեւ պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:

2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաեւ այլ դեպքերում:

3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Հայաuտանի Հանրապետության չափահաu քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մաuնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաuտատելու համար դրա կատարման փաuտը, բովանդակությունը, ընթացքը եւ արդյունքները:

4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ եւ ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները:

5. Ընթերական պարտավոր է`

1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատաuխան կատարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մաuին.

2) ենթարկվել հարկադիր կատարողի oրինական կարգադրություններին.

3) չլքել համապատաuխան կատարողական գործողությունների վայրը՝ առանց հարկադիր կատարողի թույլտվության.

4) uտորագրել համապատաuխան արձանագրությունը` վերջինիu մաuին դիտողություններ անելով կամ առանց դրանց:

6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում oրենքով նախատեuված պատաuխանատվություն:

7. Ընթերական իրավունք ունի`

1) ծանոթանալու համապատաuխան արձանագրությանը.

2) արձանագրությանը ծանոթանալիu անելու դիտողություններ, որոնք ներառվում են արձանագրության մեջ:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների եւ դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կողմերի (պարտապանի եւ պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.»:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:»:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի չորրորդ մասում «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների մասին:

Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչպես նաեւ մինչեւ 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:

Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը եւ կատարողական վարույթի փոխանցումը».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ մասեր.

«3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`

1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.

2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:»:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքերում:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:».

գ) ուժը կորցրած ճանաչել երրորդ մասը:

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ եւ երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաեւ կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:

Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաեւ հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն եւ այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:

2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:

3. Բարդ եւ ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի պետը:»:

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Կատարողական գործողությունների հետաձգումը

1. Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչեւ այդ հանգամանքների վերանալը`

1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչեւ երկու շաբաթ ժամկետով.

2) դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաեւ սույն օրենքի 50 հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտավորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս:

2. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:»:

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածում 4-րդ կետի «վերակազմակերպվել է» բառերը փոխարինել «վերակազմակերպվում է» բառերով:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 40. Պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը

1. Պարտապանի եւ (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:

2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում մինչեւ 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման եւ գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման եւ կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:

3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:

Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առեւտրային բանկերին պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:»:

4. Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:

Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում են ոստիկանությունը, ինչպես նաեւ այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):

5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին:

6. Պետական մարմինները եւ այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:»:

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածի`

ա) առաջին մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել եւ հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը եւ (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.»,

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ կետեր.

«5) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.

6) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ եկամուտների վրա, եւ պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ:».

բ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 5-րդ կետով սահմանված դեպքի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:

Կատարողական վարույթն ավարտելը եւ կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:»:

Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

բ) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը եւ կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապատասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը եւ կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին:».

դ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:»:

Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին

1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը եւ հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախuերը:

3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա oրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

4.Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետեւյալ հերթականությամբ.

1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`

ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,

բ) պատրաստի արտադրանք,

գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,

դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).

2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`

ա) շարժական գույք,

բ) անշարժ գույք:

Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:

Եթե միեւնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Տնտեuական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմաuի (փայի) վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում:»:

Հոդված 21. Օրենքի 43.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.1. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը

Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում եւ այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:

Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:»:

Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածում`

ա) առաջին մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51 հոդվածով նախատեսված գույքը:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.

«5. Գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման եւ մինչեւ 100.000 դրամ պահանջի կատարողական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:»:

Հոդված 23. Օրենքի 44.1-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.

2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.

3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:»:

Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով.

բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:».

գ) երրորդ մասը ուժը կորցրած ճանաչել.

դ) չորրորդ մասի «կատարողական թերթը հարկադիր կատարողից» բառերը փոխարինել «հարկադիր կատարողի որոշումը» բառերով, իսկ «մարզային ստորաբաժանման» բառերը` «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով.

ե) հինգերորդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենքի 47-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «մարզային ստորաբաժանման» բառերը փոխարինել «մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերով.

բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:».

գ) երրորդ մասը ուժը կորցրած ճանաչել.

դ) չորրորդ մասի «Կատարողական թերթը հարկադիր կատարողից» բառերը փախարինել «Հարկադիր կատարողի որոշումը» բառերով, իսկ «մարզային ստորաբաժանման» բառերը` «մարզային (Երեւանի քաղաքային բաժնի)» բառերով:

Հոդված 26. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.1-րդ հոդվածով.

«Հոդված 47.1. Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը

1. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, եւ բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:

Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաեւ համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտապանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատվության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակերպելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:

2. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:»:

Հոդված 27. Օրենքի 50-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:

Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:

2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:»:

Հոդված 28. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) մինչեւ 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:»:

Հոդված 29. Օրենքի 52-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա:»:

Հոդված 30. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53.2-րդ հոդվածով.

«Հոդված 53.2. Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:»:

Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենքի 61-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով» բառերով:

Հոդված 33. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61.1-րդ հոդվածով.

«Հոդված 61.1. Ալիմենտային պարտավորություններով բռնագանձումներ կատարելը

Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:

Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչեւ 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:

Բռնագանձված գումարները կապիտալացվում են եւ փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով եւ պարբերականությամբ:

Եթե մինչեւ կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:»:

Հոդված 34. Օրենքի 62-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագանձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:»:

Հոդված 35. Օրենքի 64-րդ հոդվածում երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վտարման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:»:

Հոդված 36. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.

«Հոդված 64.1. Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը

Բնակարանները, բնակելի տները եւ այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկայացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչեւ աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:

Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան եւ այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 37. Օրենքի 65-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բնակեցման մասին պատշաճ ձեւով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:».

բ) hոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:»:

Հոդված 38. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը

1. Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջեւ կատարում է հարկադիր կատարողը:

2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետեւյալ հերթականությամբ.

- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,

- երկրորդ հերթին բավարարվում են դատական եւ կատարողական ծախսերը,

- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,

- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաեւ հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,

- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային եւ հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների եւ դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,

- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաեւ պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,

- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Միեւնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:

3. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչեւ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, եւ կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միեւնույն հերթի պահանջատերեր:

4. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց եւ կատարողական ծախսերը գանձելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:»:

Հոդված 39. Օրենքի 70-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 70. Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը

1. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ երկու եւ ավելի կատարողական վարույթներով, բացառությամբ նույն գործերով պետական տուրքերի բռնագանձման վարույթների, պահանջի (պահանջների) չափի նկատմամբ գույքի անբավարարություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է հայցադիմում ներկայացնել տնտեսական դատարան՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով` համապատասխան հանգամանքն ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

2. Պարտապանի գույքի ուղղակի վաճառքի կամ աճուրդի դեպքում գույքի անբավարարության հանգամանքը պարտավորության նկատմամբ որոշելիս հարկադիր կատարողը հիմք է ընդունում գույքի ուղղակի վաճառքի համար սույն օրենքով սահմանված գինը, իսկ աճուրդի դեպքում` սահմանված մեկնարկային գինը:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումին կից հարկադիր կատարողը ներկայացնում է նաեւ կատարողական վարույթով հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաեւ տեղեկանք` կատարողական գործողությունների ընթացքում կատարված եւ հաշվարկված ծախսերի մասին:»:

Հոդված 40. Օրենքի 70.1-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 41. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 72. Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար

1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում հարկադիր կատարողն իրավունք ունի իր որոշմամբ կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

2. Դատական ակտի կատարմամբ պայմանավորված՝ հարկադիր կատարողին զրպարտելու, ինչպես նաեւ նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:

Հոդված 42. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 73.1-րդ հոդվածով.

«Հոդված 73.1. Դատախազության լիազորությունները՝ կապված դատական ակտի կատարման հետ

1. Դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների եւ գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ՝ ծանոթանալու միայն իրենց հայցերով կատարողական վարույթներին:

2. Դատախազությունն իրավունք ունի վերացնելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների եւ գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը այն կայացնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե որոշումը կայացնելիս թույլ են տրվել սույն օրենքով սահմանված ընթացակարգային խախտումներ:

Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը այն կայացվելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում:»:

Հոդված 43. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.01.2006
ՀՕ-18