ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.12.2005
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (6 հուլիսի 2000 թվականի) 104-րդ հոդվածի առաջին մասի «ժբ» ենթակետը «արժույթը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք եւ այլ մետաղներից» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
05.01.2006
ՀՕ-3