Armenian   Russian    
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2005

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թվականի) 215-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը «հազարապատիկի չափով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ» բառերով, իսկ «հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ» բառերով.

բ) երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերում «բռնագրավմամբ» բառից հետո հանել «կամ առանց դրա» բառերը.

գ) հինգերորդ մասի «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հազարապատիկը» բառով, եւ մասը լրացնել «, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)» բառերով.

դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ մաս.

«6. Սույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

05.01.2006
ՀՕ-4