Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասում «էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» բառերով.

բ) երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության եւ արժեթղթերի շուկայի բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի աղյուսակում «ԷՀ» հապավումը փոխարինել «ՀԾԿՀ» հապավումով.

բ) երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

 

«10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակ-ցության) բնագավառ

 

 

 

 

 

 

 

 

1.

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի

ՀԾԿՀ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

2.

ձայնային ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

3.

շարժական կապի ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

4.

հեռագրային կապի ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

5.

տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

6.

հեռուստառադիոհաղորդումների
հեռարձակում

ՀՌԱՀ

Բ

-

-

Մ

-

-

Վ».

գ) չորրորդ մասում «ԷՀ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կառավարող հանձնաժողով» բառերը փոխարինել «ՀԾԿՀ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերով.

դ) չորրորդ մասի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել«, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2006
ՀՕ-31