Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 15-րդ հոդվածի առաջին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 972 -րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 973 -րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182. Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 2065 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2065 .Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը

Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «(բացառությամբ վարչական կալանքի)» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 299-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 299. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը

Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:»:

Հոդված 10. Օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ» բառերը:

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 30-րդ եւ 31-րդ գլուխները, 30-րդ, 31-րդ, 531 -րդ, 172-րդ, 2061 -րդ, 2064 -րդ, 2066 -րդ եւ 2067 -րդ հոդվածները, 23-րդ եւ 296-րդ հոդվածների երկրորդ մասերը, 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2006
ՀՕ-32