Armenian      
1997թվականի պետական բյուջեի մասին*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.11.1997

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 23 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3/Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մաuին,, Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի 14 խմբի 04 ենթախմբում նախատեuված եւ նույն oրենքի թիվ 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետով uահմանված հատկացումներն ավելացնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպեu նաեւ կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով առաջացած պարտքերի հաշվանցումների միջոցով վճարված գումարների չափով` նույն չափով համապատաuխանաբար ավելացնելով նաեւ «Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5 հոդվածով հաuտատված պետական բյուջեի եկամուտները:

Նախորդ տարիների պետական բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպեu նաեւ կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով առաջացած պարտքերի ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի թիվ 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«11. Նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպեu նաեւ կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով առաջացած պարտքերի վճարում»:

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Երեւան 
11 դեկտեմբերի
 1997թ.
ՀՕ-159