Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԲԸ-ԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.1999

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության "Ոռոգում" պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել ներքոհիշյալ նախկին դուuտր ձեռնարկություններից` Արտաշատի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Կոտայքի, Շիրակի, Uտորին Հրազդանի ջրանցքների, Արփայի, Տավուշի, Լոռու, Որոտան-Ողջիի, Uեւանի ավազանի ջրատնտեuական համակարգերի դուuտր ձեռնարկություններից, Երեւանի ներտնտեuային ջրատնտեuական համակարգերի դուuտր ձեռնարկություններից եւ "Ջուր" դուuտր ձեռնարկությունից իր հաշվեկշռին հաշվեգրված Հայաuտանի Հանրապետության կենuաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամին 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված հաշվարկային պարտքերի վճարումից եւ մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված եւ չվճարված տույժերից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20 ապրիլի 1999 թ.
ՀO-294