Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ


«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.12.1993
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանացնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում այդ օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունները դրանց միությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ օրենքի հրապարակման պահից.

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին:

գ) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների եւ մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ՝ Բ. ԱՐԱՔՑՅԱՆ

13 դեկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երեւան
արձ. հ. 346, կետ 3
Հ. Ն.-0967-1