ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի,ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ ելնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից։
Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալբովանդակությամբ 91 -րդ եւ 92 -րդ կետերով.
«91 ) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւի հաստատումը.
92 ) բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.05.2006
ՀՕ-45