Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Տիգրան Մեծ«» շքանշանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2006

Հոդված 1.   «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (20 մայիսի 2002 թվականի, ՀՕ-354-Ն)`

1) 2-րդ հոդվածը «զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով.

2)
3-րդ հոդվածի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 2.
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31.05.2006
ՀՕ-55