Armenian      
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.05.2006

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-302-Ն) 2-րդ հոդվածի «գ» կետում «պայմանագրային հիմունքներով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի,շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործունեության դադարեցում:»։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 -րդ եւ122 -րդ հոդվածներով `

«Հոդված 121 .Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հոդված 122 .Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային
հսկողության իրականացում չապահովելը

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացում չապահովելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.06.2006
ՀՕ-71